Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ի՞նչ է այրոցը, եւ ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

Ի՞նչ է այրոցը, եւ ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

Այրոցը տհաճ զգացողություն է, որն առաջանում է կերակրափողի ներքին հատվածում: Այս ախտանիշը հայտնի է բոլոր նրանց, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով:

 

Այրոցն առանձին հիվանդություն չէ, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ: Այրոցը կախված է ստամոքսի եւ կերակրափողի թթվային միջավայրի վիճակից:

 

Ինչպես գիտեք, ստամոքսահյութն իր մեջ պարունակում է աղաթթու եւ պեպսինի ֆերմենտ, որոնց հիմնական անելիքը սպիտակուցների յուրացումն է: Սա բավականին «համարձակ» միջավայր է, բայց ստամոքսի լորձաթաղանթն օժտված է պաշտպանիչ հատկությամբ, որն էլ հենց պաշտպանում է ստամոքսը նման թթուներից: Սակայն պետք է ասել, որ կերակրափողը նման պաշտպանիչ շերտ չունի, այդ պատճառով էլ հենց այդ հատվածում է մարդ անհարմարություն զգում:

 

Այրոցի պատճառ կարող են հանդիսանալ քրոնիկական գաստրիտը, տասներկումատնյա աղիի խոցը եւ այլն: Այրոցի զգացում հաճախ կարող է լինել նաեւ առողջ մարդկանց մոտ` չափից շատ կծու սննդամթերքից կամ թունդ ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո: Նման այրոցի դեպքում ոչ մի բուժում էլ պետք չէ, քանի որ այն ինքն իրեն անցնում է:

 

Իսկ ընդհանուր առմամբ, որպեսզի պայքարենք այրոցի դեմ, նախ պետք է պարզել դրա պատճառը: Առաջին հերթին պետք է շատակերությամբ չզբաղվել ու չչարաշահել ալկոհոլը: Պետք չէ տարվել գարեջրով ու գազավորված ըմպելիքների տեսակներով, որովհետեւ գազերը կարող են դառնալ այրոցի պատճառ: Այրոց կարող է առաջանալ նաեւ տաք սննդամթերք ուտելուց հետո: Ինչպես նաեւ շատ կարեւոր հանգամանք է ծխելը թողնելը, որը չափից շատ է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը:

 

Այրոցի հայտնվելուն պես պետք է կերակրացանկից ամբողջությամբ հանել կենդանական ճարպերը, թխվածքեղենը, կծու սոուսներն ու համեմունքները: Պետք չէ ուտել թթու հատապտուղներ, ցիտրուսային մրգեր, լոլիկ, ինչպես նաեւ քամել նշված մրգերի ու բանջարեղենների հյութը: Այրոց կարող է առաջանալ նաեւ սոխ, սխտոր, կաղամբ ու նման տեսակի սննդամթերք օգտագործելուց հետո: Անհրաժեշտ է հրաժարվել սեւ հացից, սուրճից, շոկոլադից ու թունդ թեյից: Բոլոր տեսակի ըմպելիքները ճիշտ կլինի օգտագործել գոլ վիճակում: Ավելի լավ կլինի խուսափել այն ամենից, ինչը պարունակում է մենթոլ, քանի որ վերջինս եւս կարող է առաջացնել այրոց:

 

Չարժե սնվել անմիջապես քնելուց առաջ: Սնունդ ընդունելու վերջին ժամը պետք է լինի քնելուց գոնե 3 ժամ առաջ: Այրոցից ազատվելու համար շատ լավ միջոց է աիրի արմատների փոշին: Այն կարելի է օրը 3 անգամ խմել ջրի հետ: Մեկ անգամի համար անհրաժեշտ է կես թեյի գդալ աիրի արմատների փոշի:

 

Շատերը ստամոքսի այրոցը հանգստացնում են կերակրի սոդայով: Հնում այս ձեւը խորհուրդ չէր տրվում, որովհետեւ կարճ ժամանակով հանգստանալուց հետո տանջող այրոցն ավելի է սրանում: Այն ժամանակ օգտագործում էին հում կարտոֆիլի հյութը: Օրվա մեջ 3 անգամ կարելի է 1 ճաշի գդալից խմել ուտելուց կես ժամ առաջ: Շատ լավ օգնում են նաեւ սամիթի ու դդումի սերմերը: Ադամաթուզը եւս շատ օգտակար է այրոցին:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ